HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն հյուրընկալել է շվեդական Folke Bernadotte ակադեմիայի ներկայացուցիչներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը փետրվարի 4-ին ընդունել է շվեդական Folke Bernadotte ակադեմիայի (FBA) մասնագետ Կարլ Ֆրեդրիկ Բիրկոֆին և կազմակերպության ներկայացուցիչ Կատալինա Ուրիբե Բուրչերին։ Հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ 

«ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին և համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունն է հայտնել։ 

ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ամբողջացվել է ԿԸՀ գործունեության ռազմավարության նախագիծը, և այս համատեքստում ԿԸՀ-ի համար նախընտրելի է ժողովրդավարությանն աջակցող կառույցների հետ հնարավորինս սերտ համագործակցությունը։

Հյուրերը հետաքրքրվել  են կառույցի առաջնահերթություններից՝ համագործակցությունն առավել արդյունավետ և հասցեական կառուցելու համար։

 (FBA-ն) Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը կից կառավարական գործակալություն է, որը զբաղվում է խաղաղության, անվտանգության և զարգացման հարցերով։ FBA-ն սերտորեն համագործակցում է դեսպանության և Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության (Sida) հետ՝ աջակցելու ժողովրդավարության և պետական կառավարման նախաձեռնություններին՝ Շվեդիայի Միջազգային զարգացման աջակցության ջանքերի շրջանակներում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter