HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ Երևանում փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։

Մարզերում փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter