
Ծանրամարտի Հայաստանի օլիմպիական թիմը խորը ճգնաժամի մեջ է
Հերթական 0-ն օլիմպիական խաղերում ու կրկին ծանրորդի կատարմամբ: Քիչ առաջ 85 կգ քաշային գյումրեցի ծանրորդ Արա Խաչատրյանը, պոկում վարժությունում պատվիրելով ամենաբարձր նախնական քաշը՝ 165 կգ, ձախողեց իր բոլոր 3 փորձերը ու դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ սա B խումբն է, իսկ A խումբը, որտեղ ընդգրկված են կարգով ավելի բարձր մարզիկներ, ելույթ կունենա 22:00-ին:
Սա ֆիասկո է: Հայկական ծանրամարտի պատասխանատուները՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, տղամարդկանց թիմի մարզիչ Պողոս Պողոսյանը, կանանց թիմի մարզիչ Արտաշես Ներսիսյանը, պետք է պատասխան տան այս ամենի համար: Նախորդ օլիմպիական խաղերում մեր 6 ծանրորդներից 3-ը վերադարձան բրոնզե մեդալներով, իսկ հիմա 6-ից 3-ը 0 են ստացել, վնասվածք ստացած 1-ի փոխարեն էլ չեն հասցրել պահեստայինին ընդգրկել:
Թե ինչպես է նախապատրաստական փուլն անցել ծանրամարտի ազգային թիմը, ինչ է այժմ իրականում կատարվում թիմի ներսում, կարելի է միայն ենթադրել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել