HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրամփը 30 օրով հետաձգել է Մեքսիկայի և Կանադայի համար նոր մաքսային տուրքերի կիրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել 30 օրով հետաձգել մեքսիկական և կանադական ապրանքների ներմուծման մաքսային տուրքերը բարձրացնելու որոշումը։

«Ես շատ գոհ եմ այս նախնական արդյունքից, և շաբաթ օրը հայտարարված մաքսատուրքերը կդադարեցվեն 30 օրով.... ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ», - գրել է Թրամփը իր սոցիալական ցանցերում։

Մեքսիկան և Կանադան համաձայնել են ուժեղացնել ԱՄՆ-ի հետ իրենց սահմանների վերահսկողությունը։

Ջասթին Թրյուդոն իր թվիթերյան էջում հայտնել է, որ երկիրը իրականացնելու է սահմանի վերահսկողությանն ուղղված 1,3 միլիարդ դոլարանոց ծրագիրը։

Իսկ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաում Պարդոն հայտարարել է, որ Մեքսիկան ազգային գվարդիայի ևս 10 հազար զինվոր կտեղակայի սահմանին՝ թմրանյութերի շրջանառության քանակը նվազեցնելու և սահմանի վերահսկողությունը ուժեղացնելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը համաձայնել է թույլ չտալ մաքսանենգ ճանապարհով խոշոր զենքերի ներմուծումը Մեքսիկա։

Չինական ապրանքների ներմուծման նոր՝ 10% մաքսային տուրքը կմնա ուժի մեջ։ 

Ի պատասխան Չինաստանը հայտարարել է, որ 15% մաքսատուրք կկիրառի ամերիկյան ածխի և հեղուկ բնական գազի արտադրանքի վրա, ինչպես նաև 10% մաքսատուրք չմշակված նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի և ԱՄՆ-ից ներկրվող խոշոր շարժիչով մեքենաների համար։ Մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն հաջորդ երկուշաբթի։

«ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի միակողմանի բարձրացումը լրջորեն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները», - ասվում է Չինաստանի Պետխորհրդի սակագների հանձնաժողովի հայտարարության մեջ։ «Դա ոչ միայն օգտակար չէ սեփական խնդիրները լուծելու համար, այլև վնասում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բնականոն տնտեսական և առևտրային համագործակցությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter