HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հասանելիություն կունենա պետական կառույցների տեղադրած տեսահսկման համակարգերին

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Փետրվարի 5-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:

«Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:

Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք է հանդիսացել հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի գործիքների ներդրման անհրաժեշտությունը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանձնաժողովին է ներկայացրել Կառավարության առաջարկները, որոնք մինչև երկրորդ ընթերցումը ամբողջությամբ կներառվեն օրենսդրական փաթեթում:

Կառավարության առաջարկներում, ի թիվս այլնի, առաջարկվում է նախագծով նախատեսել տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեցող աշխատակիցների (ծառայողների) շրջանակի սահմանման վերաբերյալ կարգավորում, ինչպես նաև համապատասխան աշխատակցի (ծառայողի) կողմից տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում` մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառման (լոգավորման), մուտք գործելու նպատակի, մուտք գործող իրավասու աշխատակցի (ծառայողի) տվյալների լրացման պարտադիր պահանջ։

Միաժամանակ, ՆԳՆ առաջարկով հստակ պայմաններ են սահմանվել տվյալների փոխանցելիության և դրանց կիրառման նկատմամբ։
Կառավարության առաջարկները մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը և առաջարկությունները հիմնված են ոլորտում ամենաբարձր միջազգային ստանդարտների վրա։

Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել,»-ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter