HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանը եւ Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

Աժ տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Լուսանկարը՝ ԱԺ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter