HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ

Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես բաց և թափանցիկ կառավարման հիմք: Վարչապետն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի ընդլայնման համար՝ ներառելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կարողությունների բարձրացումը և ռեֆորմների արդյունավետ իրականացումը:

Դանիել Թվինինգը վերահաստատել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի Կառավարության բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական զարգացմանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter