HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» անվանումով նոր դաշտ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում նախատեսում է գործարկել «Գործարքի տեսակ» անվանումով պարտադիր նոր դաշտ։ Հաշվի առնելով հարկ վճարողների առաջարկները՝ «Գործարքի տեսակ» նոր դաշտը կգործի 2025 թվականի մարտի 1-ից։

Հարկային հաշիվների դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝ 

  • «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», 
  • «ԱԱՀ-ից ազատված», 
  • «Այլ» 

*Այս կետերը պարտադիր է լրացնել, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։

Հաշիվ վավերագրերի դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝ 

  • «Հարկման հատուկ համակարգ», 
  • «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», 
  • «ԱԱՀ-ից ազատված», 
  • «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող», 
  • «Արտահանում», 
  • «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում» 

*Այս կետերը պարտադիր է լրացնել։

Հաշվի առնելով նախատեսվող փոփոխությունները՝ ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է իրականացնել համապատասխան ծրագրային փոփոխություններ։ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի ինտեգրման թարմացված փաստաթղթերը, ինչպես նաև XSD-ների և XML-ների տվյալները կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://src.am/am/getMenusContents/111 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter