HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան

Փետրվարիի 7-ին՝ ժամը 17:48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 3 խմ, ինչի հետևանքով վնասվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի դուռը և դիմացի հատվածը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter