HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում անցկացվել է ակցիա՝ ի պաշտպանություն Ալես Բելյացկու

Այսօր Երևանում՝ Բելառուսի դեսպանատան մոտ, անցկացվեց ակցիա՝ ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու:

Ուղիղ 1 տարի առաջ՝ 2011թ. օգոստոսի 4-ին, Բելյասկին ձերբակալվեց: Նա 4,5 տարվա ազատազրկման դատապարվեց հարկերից խուսափելու մեղադրանքով, սակայն Բելառուսի և աշխարհի շատ այլ երկրների իրավապաշտպաններ վստահ են, որ ազատազրկման պատճառը Բելյասկու գործունեությունն է, և կոչ են անհապաղ ազատ արձակել նրան:

Ակցիային մասնակցում էին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Ստորագրվեց մանիֆեստ: «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը փորձեց ստորագրված մանիֆեստը հանձնել դեսպանատուն, սակայն դեսպանատան դուռը չբացեցին 3 անգամ դռան զանգը տալուց հետո: Ստորագրված մանիֆեստը կփոխանցվի Բելառուսի դեսպանատուն փոստով: Այս մասին հայտնում է «Հելսինկյան ասոցիացիան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter