HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Թանգյանը Ֆիլադելֆիայում համերգ է տվել՝ ի պաշտպանություն Թեղուտի շապիկը հագին

Այսօր Ֆիլադելֆիայում System of a Down-ի համերգին բնապահպան-ակտիվիստ Սերժ Թանգյանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության:

Թող ողջ աշխարհը իմանա, ԹԵՂՈՒՏԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ!!!

Շուտով նա հանդես կգա վիդեո հաղորդագրությամբ՝ ի պաշտպանություն Թեղուտի!

Մենք պահանջում ենք դադարեցնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, վերականգնել բնությանը, մարդկանց և մշակութային հուշարձաններին հասցված վնասը, բարեփոխել ՀՀ համապատասխան օրենսդրությունը՝ բարձր հարկերի, բնապահպանական վճարների և պետական կարգավորման մեխանիզմների միջոցով ապահովելով շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սերժ Թանգյանը հղել էր ուղերձ, որում ասվում է. «Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով՝ սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա՝ սննդի, ջրի և էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին՝ որպես ժողովուրդ և պետություն»:

Մարիամ Սուխուդյան

Մեկնաբանություններ (5)

Սեյրան թեղուտցի
տո որ մենք մետաղ չարդյունահանենք, Սերժ Թանգյանն իրա էլեկտրոկիթառը ձիու մազի՞ց ա սարքելու, այ մարիամ սուխուդյան
Hay_Axchik (NeNe)
:)))) urax em,,,, vor drsi hayery texekacvac en u naev masnakicy HAYASTANUM texi unecox cankacac iradarcutyan..... Miayn drsi u nersi hayeri miasnutyamb menq karox enq prkel Hayastany ays Hreshneric. Miaceq Hayer!!!!!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՉԱՓԱԶԱՆՑ տխուր ու զարմանալի է,որ հանրահայտ Հայերի և մտավորականության մեծագույն մասը լուռ/անտարբեր է Հայաստանը արագ տեմպերով ՀՈՇՈՏՈՂ հանքարդյունաբերության հանդեպ: Կամ 1915-ին լռված ժանգոտած ժամացույցներով են, կամ էլ հայաթում նարդի խաղալիս զբաղված են «սերժիկ-ռոբիկ-լևոն» բակային 'ինտելիգենցիայով': ՀԳ. Սեյրան(1) - Շրջակա միջավայրի աղտոտման ՈՉ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉԿԱ: Ոչ մի: Սովից մեռնել ես՝ իրավունք չունես:
stver
Սերժ Թանկյանին չարժէ քննադատել, նա այն եզակի հայերից է, ով գտնվելով արտասահմանում, չի առաջացնում հայաստանցի հայերի զայրույթը, քանի որ իրավացիորեն ունի հայրենասեր կոչվելու իրավունք...
Գագիկ
Վարազ Սյունի (Ամստերդամ)- Բոլոր սյունիները իմ մոտ վատ ու ենթագիտակցական տհաճություն են առաջացնում` վասակի հանգի: Տո այ հեր օհնած, էդ տաքուկ տեղերում նստած մեծ- մեծ բրդում ես Հայաստանի խնդիրների ու հայաստանցիների անելիքների մասին: Դու աշխատանք ու զբաղմունք չունես,ամեն մի հոդվածի մեջ քիթտ խցկած ամեն ինչ մասին ինչ որ բան գրում ես, չես վախենում էդքան ճիշտ լինելուց, բա մարդ էդքան ճիշտ կլինի, բա մարդ մի անգամ գոնե չի կասկածի իր ասածին : Թէ քեզ վճարում են հակահայաստանյան քարոզչության համար: Մի հատ թռի -վռի էդ երգչիտ հետ եկեք ապրեք էս երկրում, ապրեք հայ մարդու կողքին, զգացեք էս հողի տաք ու սառը, էս մարդկանց առօրյան, հետո խոսեք, դուք ով եք, որ խոսում եք ողջ հայության անունից, ով է տվել էդ իրավունքը: Երգչին հասկանում եմ, բոլոր երգիչները երբ մարում է իրենց աստղը, սկսում են ինչ որ տարօրինակ բաներ անել մշտապես ուշադրության կենտրոնում լենելու համար: Դու ինչ ես ուզում, քո նպատակը որն է: Էդ Ամստերդամում , ԱՄՆ –ում նստած վայելում եք աշխարհի բոլոր երկրներից բերած բարիք -ռեսուրսները ու դեռ մի բան էլ հաթաթա տալիս ձեզ, քեզ, քեզ նմանների համար աշխատողներին ու ստեղծողներին: Էդ մեկնաբանության մեջ գրողը ճիշտ է ասում, որ մետաղ չլներ քո երգիչը ձիու մազի վրա պիտի նվագեր, որ մետաղ չլներ էդ չակերտավոր մեծ մեծ գաղափարներտ թղթիներով ամմենքիս հասցեով էիր ուղարկելու: Տո Թեղուոում, Սոթքում, Քաջարանում աշխատող հանքափոր , ֆլոտատոր ամեն մարդու ճկույթն իսկ չարժեք բոլոր սպառողներտ, որ վայելում ու ուրանքում եք: Դատարկ սպառողներ, համայն մարդկությունը չէր զարգանա, լինեին միայն ձեզ նման սպառողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter