HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները ևս կկարողանան օգտվել արտոնյալ սակագնով տրանսպորտի փաթեթներից

Մարտի 1-ից Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները ևս կկարողանան օգտվել արտոնյալ սակագներով տրանսպորտի փաթեթներից։ Արտոնություններից օգտվելու հնարավորություն կստանան նաև անապահովության նպաստ ստացող և Երևանի հաշվառում չունեցող անձինք։ Այս մասին այսօր քաղաքապետարանում ավագանու հերթական նիստին հայտնեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ներկայում գործող որոշմամբ արտոնյալ տոմսեր կարող էին գնել միայն Երևան հաշվառում ունեցող թոշակառուները և նպաստառուները։

Երևանի ավագանին նաև այլ փոփոխություններ կատարեց տրանսպորտային փաթեթների որոշման մեջ։

Գործող որոշմամբ նախատեսված է նաև անվճար երթևեկելու հնարավորություն 4 և ավելի անչափահաս երեխա և Երևանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար։ Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ անչափահասության պահանջը նույնպես կվերանա։

Անվճար երթևեկելու հնարավորություն կստանան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնք ներառված չէին ներկայիս որոշման մեջ։

Բացի այդ, ըստ նոր փոփոխության` 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից կդառնա 180 րոպե, իսկ 10 հատ 150 դրամով մեկանգամյա ուղևորության վավերականության ժամկետը 30 օրից կդառնա 45 օր։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter