
Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս մահացել է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է՝ փետրվարի 11-ին՝ ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը
Լուսանկարն՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել