HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GITEX-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով ժամանած Համաշխարհային GITEX ցանցի ներկայացուցիչներին Դուբայի Համաշխարհային Առևտրի Կենտրոնից՝ մասնավորապես կոմերցիոն տնօրեն Ռուպերտ Ադամին, GITEX-ի ԱՊՀ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գործընկերությունների և վաճառքների պատասխանատու Սաուլե Ջեֆֆերիսին և Հայաստանում ու Վրաստանում GITEX-ի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանին:

«Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված նախարարության ծրագրերը, հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկա վիճակն ու հեռանկարները, առկա ներուժն ու ռեսուրսները, դրանց մաքսիմալ արդյունավետ օգտագործման և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ռուպերտ Ադամն իր հերթին կիսվել է հայաստանյան ոլորտային ընկերություններ կատարած այցերի տպավորություններով, ներկայացրել Gitex-ի գործունեությունն ու առանցքային ծրագրերը, անդրադարձել Հայաստանում առկա ներուժին և պատրաստակամություն հայտնել համագործակցել տարբեր ուղղություններով:

Հանդիպմանը քննարկվել են նաև մանրամասներ GITEX GLOBAL 2025-ին, ինչպես նաև GITEX Europe, GITEX Asia միջոցառումներին Հայաստանի մասնակցության, տարածաշրջանային և գլոբալ հարթակներում Հայաստանի՝ ԲՏ ոլորտում դերի ամրապնդման, ճանաչողության բարձրացման, միջազգային գործընկերներ և ներդրումներ ներգրավելու հնարավորությունները:

Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության խորացման հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:

GITEX GLOBAL 2025-ը հանդիսանում է աշխարհի ամենակայացած և խորհրդանշական լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այն համարվում է տեխնոլոգիա ստեղծողների, ներդրողների և էնտուզիաստների համագործակցության պրեմիերային դարպասը: Այս տարի միջոցառումը ընդգրկելու է երկու մեգա վայրեր՝ Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոն և Դուբայի նավահանգիստ: Այն առաջարկում է ավելի քան 40 ցուցահանդեսային տարածք՝ ցուցադրելով տեխնոլոգիական հսկաներին և նորարարական ստարտափներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են AI-ն, կիբերանվտանգությունը, շարժունակությունը, կայուն տեխնոլոգիաները և այլն»,– ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter