HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։

«Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է ձևաչափի գործնական նշանակության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների շրջանակում սահմանված թիրախների ապահովման նպատակով:

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել «Կլիմայի մասին» օրենքի նախագծին, այդ թվում՝ դրա շրջանակներում կլիմայական ֆինանսավորման, ինչպես նաև չափումների, հաշվետվայնության և հավատարմագրման համակարգի ինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ կարգավորումների նախատեսմանը:

Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի կլիմայական բյուջետային ծախսերի վերաբերյալ իրականացված վերլուծությունը՝ կլիմայական հարցերը պլանավորման և բյուջետավորման համակարգում ներառելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման տեսանկյունից:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև էլեկտրական շարժունակության խթանման ուղղությամբ առաջիկա տարիներին առաջարկվող գործողությունների ծրագիրը, այդ թվում՝ անդրադարձ կատարելով տրասպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ տարբեր ոլորտային գերատեսչությունների համար սահմանված առաջնահերթություններին»,– ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter