HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հարցով ԿԳՄՍ-ի նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուպ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։

Վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրված օժանդակության մասնաբաժինը սպորտային և այլ միջոցառումների կազմակերպման շուկայում գործող կազմակերպիչ-ընկերությունների հասույթի ընդհանուր ծավալում կազմել է ընդամենը 7,06%։

Ընդ որում, միջոցառումների կազմակերպման շուկան բավականին լայն է, և Հանձնաժողովի ուսումնասիրությունը վերաբերել է շուկայի որոշակի հատվածին։

Մինչդեռ ամբողջ շուկայի գնահատման պարագայում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված օժանդակության մասնաբաժինն ավելի կնվազեր, հետևապես անգամ համերգը տեղի ունենալու և տրամադրված պետական օժանդակության օգտագործման պարագայում շուկայում մրցակցության սահմանափակման հնարավորություն չէր առաջանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter