HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբի վերամշակման ռազմավարությունը կընդլայնվի

ՀՀ կառավարությունը 2021 թվականին հաստատել էր աղբահանության համակարգի ռազմավարությունը, որի նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգի ներդրումն էր։

Ռազմավարությամբ ամրագրվել է գոյացող աղբի քանակի կրճատում սկզբնաղբյուրում, վերամշակման, վերականգնման և այլ մեխանիզմների ներդրում։

2021-2023 թվականների համար նախատեսվել էին կարճաժամկետ միջոցառումներ՝ ուղղված ոլորտի օրենսդրական և նորմատիվա-տեխնիկական դաշտի բարելավմանը։ Հաստատվել են մի շարք կարգավորումներ, որոնք թույլ են տալիս ներդնել ԵՄ չափանիշներին համապատասխան համակարգեր։ Այժմ ռազմավարության դրույթների իրագործման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել և իրականացնել աղբահանության ռազմավարության միջոցառումներ և ներդրումային ծրագրեր։

Նոր նախագծով առաջարկվում է թափոնների տեսակավորման և առանձին հավաքման մեխանիզմներ ներդնել․ ձևավորել թափոնների ընդունման կետեր, ապահովել թափոնների հոսքը վերամշակման արտադրություններ։

Հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման գոտիավորված տարածքների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություններ են նախատեսվում։ Հյուսիսային, հարավային և կենտրոնական․ յուրաքանչյուր գոտում նախատեսվում է աղբավայրերի կայանների տեղադիրքերի որոշում, ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովում։ Այնուհետև նախատեսում են ներդրումային ծրագրեր իրականացնել՝ յուրաքանչյուր գոտու համար ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայաններ կառուցելու, հնարավոր վերամշակման ենթակառուցվածքներ ստեղծելու և այլն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարծիքով՝ ինտեգրված և կայուն աղբահանության համակարգ կներդրվի երկրում:

Լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter