
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ
Այսօր` փետրվարի 13-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։
Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել