
Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշում է Տեառնընդառաջի տոնը՝ ի հիշատակ քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճար ընծայաբերելու։ Տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան։
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անցկացրեց նախատոնակի արարողություն, որին հաջորդեց անդաստանի կարգը՝ աշխարհի չորս կողմերի օրհնությամբ։
Արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, որտեղ վառվեց Տեառնընդառաջի խարույկը, իսկ հավատացյալները խարույկից վառված մոմեր տարան իրենց օջախներ։
Տեքստը՝ Սյուզի Խաչատրյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել