HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի համար

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է գարնանային զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի տոմսերի ձեռքբերման համար:

«Մասնավորապես, փետրվարի 22-ից կգործեն 25% զեղչեր գնացքի բոլոր կատեգորիաների տոմսերի համար՝ պլացկարտ, կուպե, ՍՎ։

Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը Երևանից մեկնում է ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին։ Ուղևորների հարմարավետության համար գնացքն աշխատում է գիշերը։ Երևանից մեկնում է 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Ճանապարհորդության ժամանակը տատանվում է 10 ժամից մինչև 10 ժամ 30 րոպե:

Տոմսի արժեքը ներառում է անկողնային պարագաներ, ապահովագրություն և կոմիսիոն վճարներ։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են երթևեկել անվճար, 5-ից 10 տարեկան երեխաների համար գործում է մանկական սակագին: Տոմսերը կարելի է ձեռք բերել Երևան, Արմավիր, Գյումրի, Վանաձոր և Թբիլիսի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ ՀԿԵ ընկերության կայքում»,- ասված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter