HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարարին

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:

Պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ համագործակցությունն ունի մեծ հեռանկար, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու աշխատանքները փոխգործակցության զարգացման ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter