HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Նորվեգիայի վարչապետին

Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետը նախօրեին ժամանել էր Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter