HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին

Վճարովի բովանդակություն

Երևանյան փողոցները համալրվել են աշխարհահռչակ սթրիթ արտիստ Ալեք Մոնոպոլիի ինքնատիպ ստեղծագործություններով:

Ալեք Մոնոպոլի անվամբ հայտնի ազգությամբ հայ Ալեք Անդոնը սթրիթ արտիստ է և դիջեյ՝ ծագումով Նյու Յորքից։ Ինքնությունը թաքցնելու համար նրան հատուկ է դեմքը ձեռքով ծածկելը կամ բժշկական դիմակ կրելը: Առավել հայտնի է Parker Brothers-ի «Մոնոպոլիա» սեղանի խաղի «Mr. Monopoly» կերպարի օգտագործմամբ, որին պատկերում է սմոկինգով և գլխարկով:

Հունվարի 18-20-ը Ալեք Մոնոպոլին Ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանի հրավերով հյուրընկալվել էր Հայաստանում և նվեր մատուցել Երևան քաղաքին՝ սիրված կերպարը նկարելով Թումանյան 31 հասցեում գտնվող սպիտակ բարձրահարկ շենքի կողային հատվածում և Սարյան 6 հասցեում գտնվող «Տապաստան» ռեստորանի դռան կողքի պատի վրա: 

Նկարչի ստեղծագործություններում վառ արտահայտված է ուրբանիստական բնույթը: Աշխատել է տարբեր միջավայրերում՝ Մայամի, Լոս Անջելես, Մեքսիկա, Եվրոպա և Ասիա՝ օգտագործելով տարատեսակ նյութեր, այդ թվում՝ տրաֆարետներ, ներկեր, էպոքսիդներ, լաքեր և թերթեր, և պատկերելով փոփ մշակույթի բազմաթիվ կերպարներ: Ալեք Մոնոպոլիի մենաշնորհային գործերը գնել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են՝ Ֆիլիպ Փլեյնը, Մայլի Սայրուսը, Ռոբին Թիքը, Սնուփ Դոգը, Սեթ Ռոգենը, Էդրիեն Բրոուդին, Իգի Ազալիան և այլք։ Մոնոպոլին համագործակցել է նաև հայտնի բրենդների՝ TAG Heuer-ի, Dom Pérignon-ի, Philipp Plein-ի, Hermès-ի հետ:

Սթրիթ արթի արքան նկարել է նաև 4 AKNEYE քանդակի վրա, որոնք այժմ գտնվում են Միացյալ Էմիրություններում: 2024 թվականի դեկտեմբերին Ռաս-Ալ Խայմայում տեղի ունեցած Harmony Meetup VI-ի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան վայելելու արտիստի ֆենոմենալ արվեստի կենդանի ցուցադրությունը քանդակների վրա, ինչը նշանավորեց Ալեքի և AKNEYE-ի ուշագրավ համագործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter