HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստան-Իտալիա հարաբերությունների հետևողական զարգացման:

Ալեսսանդրո Ֆերրանտին ընդգծել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու համար:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter