HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 17-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Սալեմ Ալ Քուբայիսիի հետ: Այս մասին հաղորդում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը տիեզերական ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Սալեմ Ալ Քուբայիսին, իր հերթին, ներկայացրել է ԱՄԷ Տիեզերական գործակալության ձևավորման և զարգացման փորձը՝ ընդգծելով ձեռքբերումներն ու իրականացվելիք խոշոր նախագծերը։

Կողմերը քննարկել են փոխգործակցության հեռանկարները և համաձայնություն ձեռք բերել համատեղ ծրագրերի իրականացման շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել տիեզերական տեխնոլոգիաները և նպաստել գիտական ու տեխնոլոգիական առաջընթացին՝ ի շահ երկու պետությունների։

Առանձնահատուկ ընդգծվել է գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների, ոլորտային ստարտափների ուղղությամբ հնարավոր համագործակցության կարևորությունը, ինչպես նաև շարունակական համագործակցությունը՝ «Արտեմիսի» համաձայնագրի սկզբունքներին համահունչ՝ ուղղված տիեզերքի խաղաղ օգտագործմանը և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների նորարարական լուծումների մշակմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ տիեզերական գործակալության տիեզերական քաղաքականության տնօրեն Ֆաթմա Ալշամսին և Ռազմավարական համագործակցության ավագ մասնագետ Հասան Ալշեհին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter