54 երկիր արդեն մեդալ ունի
Ամերիկացիները առաջ են անցել չինացիներից օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում: ԱՄՆ թիմը նվաճել է 21 ոսկե, 10 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ չինացիները՝ համապատասխանաբար՝ 20, 13, 9: Երրորդ տեղում Հարավային Կորեան է, որն ունի 9 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Չնայած բրիտանացիներն ավելի շատ մեդալ են նվաճել, սակայն ոսկու քանակով զիջում են կորեացիներին. նրանց արդյունքն այսպիսին է՝ 8, 6, 8: 5-րդ տեղում Ֆրանսիան է՝ 8 ոսկի, 5 արծաթ, 6 բրոնզ:
Այս պահին մեդալ են նվաճել 54 երկրներ: Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունեն ղազախները՝ 4 ոսկի: Այս ցուցանիշով նրանք հաշվարկում 9-րդն են: Ռուսները, չնայած 23 մեդալ ունեն, սակայն 10-րդն են, որովհետեւ 3 ոսկի, 12 արծաթ, 8 բրոնզ: Ուկրաինացիները 2 ոսկի եւ 4 բրոնզ ունեն, որով հայտնվել են 18-րդ տեղում: Բելառուսները 22-րդն են՝ 1, 1, 2: Վրացիներն ու լիտվացիներն ունեն 1 ոսկե, իսկ ադրբեջանցիներն ու ուզբեկները՝ 1-ական բրոնզե մեդալ:
Մեր հարեւաններից Վրաստանին ու Ադրբեջանին անդրադարձանք: Մեզ պես մինչ օրս մեդալ չունի Թուրքիան, իսկ Իրանը 1 բրոնզ է վաստակել:
Մեկնաբանել