HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ-ն պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի շուրջ բանակցությունների սեղանին. Պուտին

Այսօր Սանկտ Պետերբուրգում անօդաչու սարքերի արտադրության գործարան այցելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի շուրջ բանակցությունների սեղանին։

Ըստ Պուտինի, ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ երկխոսությունից և եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևը արգելել է ինքն իրեն բանակցել Ռուսաստանի հետ։

Պուտինը բարձր է գնահատել երեկ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ԱՄՆ-Ռուսաստան հանդիպումը։

«Մենք պայմանավորվել ենք նորմալ ռեժիմով վերսկսել դիվանագիտական գերատեսչությունների աշխատանքը…. [Մթնոլորտը] շատ բարյացակամ էր։ Ինչպես ինձ ասացին մեր մասնակիցները, ամերիկյան կողմից բոլորովին այլ մարդիկ են, ովքեր բաց էին բանակցային գործընթացին»,- ասել է նա։

Պուտինը նաև մեկնաբանել է Ուկրաինայի բացակայությունը բանակցություններում պնդելով, թե «ոչ ոք չի բացառում Ուկրաինային» և որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների նկատմամբ «հիստերիկ» արձագանքի կարիք չկա:

Պուտինը նաև ասել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ։

«Բայց մենք այնպիսի վիճակում ենք, որ բավական չէ հանդիպել, որպեսզի պարզապես թեյ ու սուրճ խմենք, նստենք, ապագայի մասին խոսենք։ Պետք է հասնել նրան, որ մեր թիմերը պատրաստեն հարցեր, որոնք չափազանց կարևոր են թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի համար, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ, որպեսզի հանգենք երկու կողմերի համար ընդունելի լուծումների»,-ասել է նա։

Խոսելով հանդիպման ժամկետներից, Պուտինն ասել է, որ կողմերին ժամանակ է պետք։

«Թե որքան ժամանակ կպահանջվի, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել, բայց մենք ցանկություն ունենք նման հանդիպում անցկացնել, և ես կցանկանայի այն անցկացնել։ Բայց, կրկնում եմ, պետք է այն նախապատրաստել»,- ընդգծել է նա։

Սկզբնաղբյուրը՝ TACC

Գլխավոր լուսանկարը` РИА

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter