HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները՝ մարտի 30-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։

Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշում կայացվեց, քանի որ 2024-ի հոկտեմբերի վերջին Գյումրիի իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Գյումրիի ավագանու մանդատները վայր դրեցին այն բանից  հետո, երբ դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա մերձավորների դեմ քրեական գործ հարուցվեց։ 

Ըստ ԿԸՀ հաղորդագրության՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչեւ 18։00-ն։

Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով պետք է հրապարակեն մինչեւ փետրվարի 25-ը ներառյալ։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից  մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչեւ մարտի 2-ը։ Նշված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կբաշխվի մարտի 11-ին՝ գրանցված կուսակցությունների և դաշինքների հայտերի հիման վրա, վիճակահանությամբ։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ համապատասխան բանկերը պետք է տեղեկանք ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն մարտի 13-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։

Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կապված բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից՝ մարտի 30-ից։

Կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվում են մինչեւ մարտի 15-ը, դրանք ոչ ուշ քան եռօրյա ժամկետում պետք է հրապարակվեն ԿԸՀ կայքում։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով։ Նախընտրական բանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր