
Առատ տեղումների պատճառով տրանսպորտի աշխատանքը դժվարացած է. Երեւանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել մայրաքաղաքում ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։
«Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։ Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հայտնում են կատարվող աշխատանքների մասին. «Մաքրման աշխատանքներն իրականացվում են անընդմեջ, ներգրավված է ողջ տեխնիկան և համապատասխան թիմերը։ Հատուկ ուշադրություն է դարձվում հիմնական ճանապարհներին և տրանսպորտային հանգույցներին՝ ապահովելու քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը։ Ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելու քաղաքի բնականոն գործունեությունը»։
Գլխավոր նկարը՝ Սյուզաննա Օհանյանի
Մեկնաբանել