HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ձյունառատ Երևան (լուսանկարներ)

Փետրվարի 20-ին Երևանում և գրեթե բոլոր մարզերում առատ ձյուն էր գալիս։ Մայրաքաղաքում երթևեկությունը տևական ժամանակ կաթվածահար էր եղել։ Կենտրոնում մեքենաների թիվը սովորականի համեմատ անգամներ քիչ էր․ փոխարենը շատ էին զբոսանքի դուրս եկած երիտասարդները, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող ոստիկանները, կանգառներում բախտ որոնող քաղաքացիները, որոնք լավատեսորեն սպասում էին՝ հույս ունենալով ավտոբուսով տուն գնալ։ Ազատության հրապարակում հանրահավաք էր՝ Արցախյան շարժման 37 ամյակի առիթով․ 1988 թվականի այս օրը նույնպես ձյունառատ էր։

Փետրվարի 21-ին սպասվում է էլ ավելի առատ ձյուն։ Քաղաքային իշխանությունները հորդորում են հնարավորության դեպքում աշխատել հեռավար։ Փակ են լինելու հանրակրթական դպրոցները, նաև Բժշկական համալսարանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter