
ԶՈւ-ում հետաձգվել են երդման արարողությունները
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները:
Ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։
Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել