HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է Քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես միջազգային-իրավական փոխգործակցության առումով:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Կարևորելով երկու երկրների միջև առկա բազմաոլորտ հարաբերությունները՝ Մեհդի Սոբհանին ընդգծել է խնդիրների լուծման ուղղությամբ Քննչական կոմիտեի և Դեսպանատան ներդրած համատեղ ջանքերը:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության ճկուն կառուցակարգերին, ինչը նպաստել է քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և դրանց արդյունավետ լուծմանը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացմանը վերաբերող հարցերը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը արդարադատության բնագավառում փոխադարձ ջանքերով համագործակցելու ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter