HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

SOS. Ձորագետը նորից աղտոտվում է

Երեկ Ստեփանավան քաղաքից Մանիա Մելիքջանյանը ահազանգել է, որ Ձորագետը նորից աղտոտվում է. «Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը, անտեսելով բնապահպանական նորմերը, շարունակում է հանքի մեծածավալ թափոնները լցնել անդրսահմանային Ձորագետ գետը, սարսափ և զայրութ առաջացնելուվ տեղի հանրության և հովեկների մոտ: Ահազանգել ենք տեղական իշխանության ներկայացուցիչներին, պատասխանել են՝ անզոր են այդ երևույթները կանխելու, իսկ հանքարդյունաբերողները մեզ պատասխանում են, որ իրենց կատարածը նորմալ աշխատանքային երևույթ է:

Սույն լուրջ խնդրին լուծում տալու համար դիմել ենք բնապահպանության նախարարության թեժ գիծ՝ 
պարոն Պեպանյանին…Սպասում ենք...Խնդրում ենք…Բոլոր պատկան մարմիններին և շահագրգիր օղակներին՝ օգնել կանխելու սույն անօրինականությունը հանուն մեր և հետագա սերունդների»,- գրում է Ստեփանավանի Օրհուս կենտոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը:

Հայաստանի Օրհուս կենտրոնների իրավաբան Արթուր Գրիգորյանն այսօր  զանգահարել է «Սագամար» ընկերության փոխտնօրեն Նաիրա Պապյանին և տեղեկացրել աղտոտման մասին, վերջինս բառացի պատասխանել է. 

«Մենք կիրակի օրը չենք աշխատում, որևէ տեղեկատվություն չենք կարող ձեզ տրամադրել: Դիմեք «Գլոբալ Մեթալզ» ընկերությանը, մենք հաստատում ենք, որ ոչ մի թափոն չենք լցրել Ձորագետ, որովհետև հանքավայրն աշխատում է  փակ ջրաշրջանառության ցիկլով»:

«Որտեղի՞ց է աղտոտվում Ձորագետը, մենք դեռ կպարզենք»,- գրում է Ա. Գրիգորյանն ու հիշեցնում, որ այսօր Ստեփանավանի Օրհուս կենտրոնը Ստեփանավանի երիտասարդների նախաձեռնող խմբի հետ համատեղ կազմակերպում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի և բնապահպանական նորմերի խախտման: 

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Երիտասարդ, իսկ դու երբևիցէ եղել ես արտասահմանում? ծանոթ ես արդյոք արտասահմանում կիրառվող հանքարդյունաբերական մեթոդներին? եթե հետաքրքիր է կարող եմ ցույց տալ, թե ինչպես են զբաղվում հանքարդյունաբերությամբ ձեր իսկ կողմից նշված հոլանդիայում, կսարսափես...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՈՐՏԵ՞Ղ է Բնապահպանության Նախարարությունը և մարզային/քաղաքային համապատասխան մարմինները՝ այս և նմանատիպ (կոպիտ) խախտումների ժամանակ: ԱՊՇԵԼ կարելի է սրանց աշխատանքի անէֆեկտիվության ու տուգանքների ողորմելի չնչինության վրա: Եթե մի ձեռնարկություն Հոլանդիայում այսպես մի գետ աղտոտեր,ապա կսննկանար,քանի որ հսկայական տուգանքներ պիտի վճարեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։