HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի է «Կասկադի» կառուցման մրցույթում հաղթած ընկերության անունը

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավորական խորհրդակցության ժամանակ քննարկվել են քաղաքին վերաբերող մի շարք հարցեր։

««Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը: Հաղթողը 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիում է, որի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ: Աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն: «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր, որի նախագիծը կկազմի և ճարտարապետական լուծումները կտա Ժան-Միշել Վիլմոտը՝ համալիրի և «Կասկադի» գոյություն ունեցող ու վերակառուցվող հատվածների և առկա միջավայրի միջև ներդաշնակությունն ապահովելու անհրաժեշտությունը հաշվի առնելով: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում: 
***
Նոր Խարբերդ թաղամասն ամբողջությամբ կգազաֆիկացվի. նախորդ շաբաթ կառավարությունը հաստատել է դրա երկրորդ փուլի ֆինանսավորումը: Հարկ է նշել, որ թաղամասում Երևանի քաղաքապետարանն արդեն անցկացրել էր հիմնական խողովակը: Նշենք, որ ավելի քան 10 000 բնակչություն ունեցող Նոր Խարբերդ թաղամասում շուրջ 6500 տնտեսություն կա: Ֆինանսավորմամբ կլուծվի միացումների խնդիրը: Բացի այդ, ծրագրով Երևանում կկառուցվի գազաբաշխիչ 2 նոր կայան: Նոր ցանցը կապահովի կառուցապատման հնարավոր գոտիներում սպառողների ամբողջ պահանջարկը՝ Նոր Նորք, Նորք-Մարաշ, Էրեբունի,  Շենգավիթ վարչական շրջաններում:
***
«Վեոլիա ջուր» ընկերությունն այս տարի Երևանում շուրջ 5 մլրդ դրամի ներդրում կկատարի, որով տարբեր թաղամասերում արդիականացվելու են ենթակառուցվածքները:  
***
Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը կուղարկվի համալիր փորձաքննության. նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է: 
***
Համայնքը դիտարկում է նաև «Հաղթանակ» զբոսայգու ամբողջական վերակառուցման նախագիծը:  Այս պահին ուսումնասիրվում են վարձակալության առկա պայմանագրերը, որոնց մեծ մասի ժամկետներն ավարտվում են մարտ ամսին: Զբոսայգու հարակից տարածքում, ի դեպ, կհիմնվի Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ կորտ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter