HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկետափ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 10:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն․ ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter