
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թամանյան փողոցում
Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում:
Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում՝ այգու հարակից ճանապարհահատվածներում, կարգելվի մեքենաների կանգառը:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել