HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում հայտնաբերվել է ապօրինի խորքային հոր։

«Պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter