HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանում է

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հրավերով: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվոպահակայինների և նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

«Բարձր գնահատելով համագործակցության ընթացքը՝ անդրադարձ է կատարվել նախորդիվ իրականացված աշխատանքներին, նախանշվել են առաջիկա անելիքները: Կողմերը քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter