HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողը

Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժինը հայտնում է, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ենթասպա Է․ Ն․-ն իր հետ հիմնարկ է բերելու թմրամիջոց։

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ փետրվարի 27-ին բնակելի գոտում ծառայության անցնելուց առաջ անձնական խուզարկության են ենթարկել Է․ Ն․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենով 3 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր 4,6 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Ենթասպան ձերբակալվել է «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է ՔԿԾ հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՔԿԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter