HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալական կրեդիտ. առողջապահական ծախսերի փոխհատուցման մոտեցումները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 28-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում ներկայացրեց «Սոցիալական կրեդիտ» համակարգի մոտեցումները՝ առողջապահական ծախսերի փոխհատուցման ոլորտում: Փոխհատուցման այս ծրագիրը կապված է եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։

Անհրաժեշտ փաստաթուղթը, որ պետք է տրամադրվի` հաշվի առնելով գնված ծառայությունները, կոչվում է հաշվարկային փաստաթուղթ (հաշվարկային փաստաթուղթը փաստում է, որ ծառայությունը կամ ծախսը կատարվել է), որը պետք է ներկայացվի հայտարարագրում:

Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել անկանխիկ: Որպեսզի անձը կարողանա ստանալ սոցիալական ծախսի վերադարձ, պետք է լինի աշխատող, եկամտահարկ վճարող և ներկայացնի հայտարարագիր:

Փոխհատուցումը կարող է ստանալ ոչ միայն քաղաքացին, որը վճարել է ծախսերը, այլև նրա ընտանիքի անդամը, եթե եկամտահարկ վճարող է, օրինակ՝ ամուսինը կամ կինը: Սահմանված առավելագույն գումարը 100,000 դրամ է, սակայն այն բաշխվում է ըստ յուրաքանչյուր ծախսի՝ 50,000 դրամ առողջապահական և 100,000 դրամ կրթական ծախսերի համար:

Կրթական ծախսերի դեպքում, եթե վճարումները կատարվում են կանխիկ, ապա դա չի ընդգրկվում սոցիալական վերադարձի համակարգում: «Առողջապահության ոլորտում իրավիճակը մի փոքր ավելի պարզ է, քանի որ մենք արդեն անցել ենք անկանխիկ վճարման մեթոդին, ինչը նպաստում է թափանցիկությանը և բարձրացնում է հարկային մուտքերը»,- ասաց նախարարը:

Այս մեթոդը խրախուսվում է, քանի որ հնարավորություն է տալիս պետությանը մեծացնել առողջապահության ոլորտի ծախսերը՝ համոզված լինելով, որ վճարումները կատարվում են խիստ վերահսկողությամբ: Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ վարչապետի հայտարարությամբ, անկանխիկ վճարումների պարագայում նոր ծրագրեր կառաջարկվեն քաղաքացիներին:

Սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրությունը կդառնա հասանելի պետական համակարգի աշխատակիցներին, ովքեր աշխատում են կրթական օղակներում կամ բժշկական կենտրոններում և վճարում են եկամտահարկ: Պետությունը նախատեսում է ապահովագրական ծառայությունների վերադարձի մեթոդ, որը թույլ կտա նման աշխատակիցներին օգտվել նույն սոցփաթեթից, ինչպիսին ունեն մյուս աշխատակիցները: Ապահովագրական ընկերությունների հետ շուտով կկազմակերպվեն հանդիպումներ, որպեսզի պարզաբանվեն այս հնարավորությունները:

Ատամնաբուժական ծառայությունների դեպքում նախարարության երաշխավորվածության պահանջ չկա, քանի որ բոլոր լիցենզավորված կենտրոնները կարող են առաջարկել այս ծառայությունները: Եթե կենտրոնը լիցենզավորված է, լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ չի լինի։

Սյուզի Խաչատրյան

Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի

Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի

Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter