HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած

Փետրվարի 28-ին՝ ժամը 16:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձյուն մաքրող գնացքին. վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և արգելափակվել։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter