HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի հայերի համագումարը պահաջում է խստիվ պատժել ոճրագործներին և բոլոր մեղսակիցներին

Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած ոճրագործության զոհ՝ ՀՀ բանակի սպա Վահե Ավետյանի սպանությունից շուրջ քառասուն օր անց, ողջամիտ հայության հետ միասնակամ, կրկին դատապարտում ենք ոճրագործ տարրերի ստոր ու փոքրոգի արարքը և ցավակցում ու զորակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և արդարության պահանջով բողոքի ելած  ողջամիտ հայությանը:

Իրագործված  ոճիրը, ոչ միայն ՀՀ բանակը վարկաբեկող ստոր ու դավադիր գործողություն էր, այլև հայ ժողովրդի և հայկական պետականության դեմ ոտնձգություն:

Հետևաբար, պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները թեկուզ հապաղած՝ օրենքի ուժով կասեցնեն օրինախախտ և քրեածին կենտրոնների և տարրերի՝ վաղուց իսկ սանձարձակության սահմանները հատած գործունեությունը՝ պատժելով ոչ միայն ոճրագործության անմիջական մասնակիցներին, այլև բոլոր մեղսակիցներին եւ պատասխանատուներին:

Զորակցում ենք, Հայաստանում և Սփյուռքում այս կապակցությամբ կազմակերպված և կազմակերպվելիք բոլոր շարժումներին և նախաձեռնություններին:

Կո՛չ ենք ուղղում, Վահե Ավետյանի սպանության քառասունքին՝ օգոստոսի 7-ին, կրկին մասնակցել կազմակերպվող մոմավառությանն ու  համանման բոլոր նախաձեռնություններին: 

Եվրոպայի հայերի համագումար լրատվական գրասենյակ

Շվեդիա,  2012,  Օգոստոսի 5

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter