HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 21: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվականից։

Օրենքում կատարված փոփոխությունները ԱԺ փետրվարի 4-ի լիագումար նիստում ներկայացրել է  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Մանրամասնելով կատարված փոփոխությունները՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են հետևյալ դրույթները.

  • Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը:
  • Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում՝ եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող ինչպես մուլտիպլեքս, այնպես էլ ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:
  • Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:
  • Վերանայվել է նաև հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները։

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։

Ներկայացված օրինագիծը մշակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter