
Ապրիլի 1-ից հունիսի 13-ը վարժական հավաքներ կանցկացվեն
Կառավարությունն այսօր՝ մարտի 6-ին վարժական հավաքներ հաստատելու մասին որոշում ընդունեց։ Նախատեսվում է դրանք անցկացնել 2025թ. ապրիլի 1-ից հունիսի 13-ը։
Ըստ որոշման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական (վերա)պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման և այլնի համար։ Վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ։
Հավաքներին մասնակցող քաղաքացիները պետք է ներգրավվեն առավելագույնը 25 օրացուցային օրով։ Նրանք կմասնակցեն նաև մարտական հերթապահությանը։
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ արխիվից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել