HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհուսալի վարկեր ունեցողների եկամտահարկը կուղղվի վարկի մարմանը

Կառավարությունը մարտի 6-ին ընդունեց անհուսալի վարկեր ունեցողների տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը։ Աջակցությունը կտրվի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

Նրանց հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ը կուղղվի անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Նախատեսում են աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով։ Ընդ որում, շահառու ճանաչվելու դեպքում շահառուի նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանվում է 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։

Դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել 2025 թվականի փետրվարի 1-ից 2026 թվականի հունվարի 31-ը։

2025 թվականի առաջին եռամսյակում վճարվելու է միայն մարտ ամսին։ Շուրջ 3000 շահառուի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ամսական 121․5 մլն դրամ են կազմում։ 

Գնահատման հիմքում դրել են այն ենթադրությունը, որ շահառուների խումբը չունի բարձր մրցունակություն մասնագիտական աշխատաշուկայում, այսինքն՝ ամսական աշխատավարձը մոտ 25%-ով ավելի ցածր կլինի, քան ՀՀ-ում գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձն է։ Այսինքն, միջինացված մոտ 202 հազար դրամ աշխատավարձով հաշված՝ 20%-ը 40500 դրամ է կազմում։ Այսինքն՝ 3000 շահառուի դեպքում 121․5 մլն դրամ մեկ ամսվա համար։

Ակնկալվում է, որ ամսական միջինում 11,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու: 2025-ի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը, վերոնշյալ հաշվարկի հիմքով, կկազմի շուրջ 33 մլրդ 45 մլն դրամ։

Կարող եք կարդալ նաև՝ Ներելով անհուսալի վարկառուներին. առողջացման ծրագի՞ր, թե՞ ընտրակաշառք

Լուսանկարը՝ կառավարության արխիվից

Մեկնաբանություններ (1)

Ժանետա Բայաթյան
Ներելով անհուսալի վարկառուներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter