HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԻՏՁՄ տոնեց իր 11-րդ համագումարը

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ 11-րդ Համագումարը, որի ընթացքում ընդունվեց ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարությունը և 20-ամսյա գործողությունների պլանը:

2011-2013թթ. ռազմավարության թիրախային ուղղություններն են լինելու ոլորտի համախմբումն ու շահերի պաշտպանությունը, պետության հետ համագործակցությունը, բիզնես միջավայրի բարեփոխումը, երիտասարդ կադրերի ներգրավումը ՏՏ ոլորտ, կրթությունը և ասոցիացիայի զարգացումը:

«Քանի որ միությունը ոլորտի ընկերությունները միավորող ամենախոշոր կառույցն է, ապա ռազմավարությունն էական ազդեցություն է ունենալու ՏՏ ոլորտի առաջիկա 1-3 տարիների զարգացման վրա: Մենք Հայաստանը տեսնում ենք որպես զարգացած տեխնոլոգիական երկիր, և ռազմավարության ամբողջ նպատակն ուղղված է դրան»,- համագումարի կարևորությունն ընդգծեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:     

Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաև ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Ըստ արդյունքների` վարչության կազմի մեջ ընդգրկվեցին հետևյալ կազմակերպությունների ղեկավարները` Արմինկո, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, ՋիԷնՍի-Ալֆա, Այքան Քոմունիքեյշնս, ՎիվաՍել-ՄՏՍ, Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն, Օրանժ Արմենիա, Սինոփսիս Արմենիա, Յունիքոմփ, Մայքրոսոֆթ:  

Միջոցառման ընթացքում միությանը միացան 4 նոր անդամ կազմակերպություն, որոնք են` Ինտակտիվ TV,  Վիասֆեր Տեխնոպարկ, Ինովասիս և Թաուեր Ինթերնեյշնլ Քոնսալթանտս: Այժմ ԻՏՁՄ անդամ են հանդիսանում 56 կազմակերպություններ: Այս մասին հայտնում են ԻՏՁՄ-ից:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter