
Սուրեն Պապիկյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին:
ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Լուսանկարը՝ ՊՆ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել