HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական ոստիկանությունն առգրավել է 30 կգ մարիխուանա

Քրեական ոստիկանությունում և Քննչական կոմիտեում տեղեկություն էր ստացվել, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

«Փետրվարի 24-ին հայտնաբերվել և նախաքննական մարմին է ներկայացվել շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Թմրանյութն առգրավվեց: Սրանով կանխվեց շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ`ապօրինի թմրաշրջանառության շղթայում ներգրավված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter