HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 644 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը․ Դատախազություն

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի մարտի 6-ին բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից: 

«Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ «անտառային» նպատակային նշանակությամբ, 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6640 քմ մակերեսով հողամասը:  

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Ա.Մ.-ի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: Մասնավորապես՝ պահանջվել էր որպես հետևանք անվավեր ճանաչել հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված անշարժ գույքի նկատմամբ կատարված՝ Ա.Մ.-ի իրավունքի պետական գրանցումը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանություններ (2)

Նուբար Ասլանյան
«ՊԱՐԴՈՆ»,ԻՆՉ ԿՆՇԱՆԱԿԻ «Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:»Այսինքն կարծիք հայտնողի կարծիքը համապատասխան է խմբագրության կարծիք՝ մտածելակերպի հե՞տ...թե խուսափում եք «քյուֆուր-քյաֆարից»....Մի քիչ էն չի....Դեմոկտարիայի պակաս կա...գտեք ուրիշ բառ:
Նուբար Ասլանյան
դեեեե....սրանից կառնեն,դրան կտան....Սա Հայաստան է եւ վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter