HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։

Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին բարձր են գնահատել երկու երկրների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված համատեղ ջանքերը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության արագ փոխանակման նպատակով կողմերի միջև օպերատիվ հաղորդակցության ուղիների ստեղծումը, կրիպտոակտիվների վերահսկման, կիբեր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում առկա մարտահրավերների վերհանման նպատակով կանոնավոր հանդիպումների կազմակերպումը։ Անդրադարձ է կատարվել ֆինանսական ու առևտրային անօրինական գործարքների, Հայաստանի և Վրաստանի տարածքներով բեռների անօրինական տեղափոխման կանխման նպատակով գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։

Կողմերը փոխանակել են նաև տեղեկատվություն՝ ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կիրառվող միջազգային մեխանիզմների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter